ԵՄ-ն Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչել է «սիրիացիների օրինական ներկայացուցիչ»![]() 27 փետրվարի 2012 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպում անցկացնող ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները հայտարարել են Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը «սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ» ճանաչելու մասին, ասվում է ԵՄ Խորհրդի մամլո հաղորդագրության մեջ: «ԵՄ-ն Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչում է որպես ժողովրդավարական փոփոխությունների ձգտող սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը գերազանցել է 5,4 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |