Արտաշես Ներսիսյան. Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությունը

Արտաշես Ներսիսյան. Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ մարտի 5-ից Մելինե Դալուզյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը Ծաղկաձորում կսկսեն պատրաստվել ամառային Օլիմպիական խաղերին:

«Մինչև Օլիմպիադան մենք կանցկացնենք երկշաբաթյա հավաքներ, որոնց միջև աղջիկները 3 օր կհանգստանան: Հայաստանի հավաքականը բաց կթողնի Անթալիայի Եվրոպայի առաջնությունը, քանի որ ներկայումս չունենք ուժեղ ծանրորդուհիներ, որոնք կպայքարեին մեդալների համար: Իսկ Մելինեն և Հռիփսիմեն չեն հասնի վերականգնվել Օլիմպիադայի համար»,-ընդգծել է Ներսիսյանը:

Նախորդ շաբաթ ավարտվել է Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 30 ծանրորդուհիներ: Մարզչի կարծիքով ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում ծանրամարտով ավելի շատ աղջիկներ են սկսել զբաղվել: «Այս ծանրորդուհիներից մենք կկարողանանք ընտրել հավաքականի անդամներ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---