Արգենտինայում խստացրել են ֆուտբոլում գումարների «լվացման» դեմ պայքարի միջոցները 1 մարտի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի ֆինանսական տեղեկատվության կոմիտեն հրապարակել է հարկային վերահսկողության նոր կանոնները: Դա արվել է գումարների «լվացման» դեմ պայքարելու համար: Ներկայումս արգենտինական ակումբները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել իրենց խաղացողների աշխատավարձի մասին, ինչպես նաև բիզնեսի եկամուտների: Դա վերաբերում է ոչ միայն խաղացողներին, այլ նաև գործակալներին, մամուլի աշխատողներին, կառավարիչներին և այլ պաշտոնյաներին, հայտնում է championat.ru-ն: Կոմիտեն համոզված է, որ որոշ ակումբներ ստվերում են պահում իրենց սպորտային գործարքների մի մասը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |