Թուրքիայի կառավարությունը ողջունում է Ստամբուլի` 2020թ Օլիմպիական խաղերի անցկացման հայտը![]() 1 մարտի 2012 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը ողջունում է Ստամբուլի` 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հայտը, հայտնում է sport-express.ru-ն: Երկրի սպորտի նախարար Սուատ Քըլիջի խոսքով, թուրքական ղեկավարությունը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները: Մինչ այդ Ստամբուլը Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում էր 2000, 2004, 2008 և 2012թթ, սակայն հայտը միշտ մերժվել է: 2020թ Օլիմպիական խաղերի հավկնորդներ են նաև Մադրիդը, Տոկիոն, Դոհան և Բաքուն: Հավակնորդ հինգ քաղաքներից Օլիմպիական խաղերը նախկինում հյուրընկալել է միայն Տոկիոն: Ճապոնիան երկու անգամ ընդունել է նաև ձմեռային Օլիմպիական խաղերը: Իսպանիան Օլիմպիադան ընդունել է մեկ անգամ: 2020թ Օլիպմպիական խաղերն ընդունող քաղաքը հայտնի կդառնա 2013թ սեպտեմբերին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |