Տալի հուշամրցաշարի երեք մասնակիցները կորոշվեն քվեարկությամբ` ՌՇՖ կայքում

Տալի հուշամրցաշարի երեք մասնակիցները կորոշվեն քվեարկությամբ` ՌՇՖ կայքում

PanARMENIAN.Net - Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը կանցկացվի Մոսկվայում 2012թ հունիսի 7-19: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերներ: Նրանցից 6-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Նրանք են Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիո Կարունան: Երեք մասնակիցներն ավելի ուշ կպարզվեն, իսկ 10-րդ մասնակցին պատմության մեջ առաջին անգամ կընտրեն հանդիսատեսն ու երկրպագուները:

Թեկնածուներն են` Շահրիար Մամեդյարովը, Հաո Վանգը, Գատա Կամսկին, Ռուսլան Պոնոմարյովը, Մայքլ Ադամսը, Անիշ Գիրին, Կուանգ Լեմ Լեն, Յուդիթ Պոլգարը, Ալեքսեյ Շիրովը, Բաադուր Ջոբավան, Էմիլ Սուտովսկին, Հոու Իֆանը:

Այս տարի կազմակերպիչները ստիպված էին փոխել իրենց ժամկետները, քանի որ ՖԻԴԵ-ն որոշել է հավակնորդների մրցաշարն անցկացնել աշնանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---