Արմեն Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Արմեն Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: ՏԿՆ-ից հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորել է դիվանագետին` առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ բազմակողմ և արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Նշելով, որ գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում մի շարք ոլորտներում և, ամենակարևորը, մարզերում` Արմեն Գևորգյանը հույս է հայտնել, որ այդ մոտեցումը կպահպանվի:

Փոխվարչապետն իր և Տարածքային կառավարման նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակին` իրականացվող ծրագրերի հարցում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ կանի առավելագույնը` համագործակցության բարձր մակարդակը պահպանելու համար: Նա նշել է, որ բացի իրականացվող ծրագրերից, հայկական կողմը կարող է նաև նոր նախագծերի վերաբերյալ գաղափարներ, առաջարկություններ ներկայացնել` ԵԱՀԿ ղեկավարության հետ քննարկելու համար: Ըստ դեսպանի` երկու կողմերի փոխգործակցությունն ուղղված է ընդհանուր նպատակի` տնտեսության զարգացմանը, ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը նպաստելուն, և այդ ուղղությամբ կատարված աշխատանքները տեսանելի են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման, մի շարք այլ հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---