Նեթանյահուն հորդորել է Արևմուտքին չվերսկսել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ![]() 3 մարտի 2012 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հորդորել է Արևմուտքին չվերսկսել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իսրայելի վարչապետը նաև կոչ է արել համաշխարհային հանրությանը «միջոցներ ձեռնարկել Իրանի միջուկային զենք ստանալու ագրեսիվ փորձերի դեմ», հայտնում է Բի-բի-սին: Նա նաև կոչ է արել պահանջել Թեհրանից, որ նա հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից ու ոչնչացնի իր միջուկային հզորությունները: Հայտարարությունն արվել է նրա և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հանդիպումից հետո, հայտնում է ՌԲԿ-ն: Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում պաշտպանվել Իրանի գործողություններից: Իրանի հարցը նաև գլխավոր թեման է լինելու Նեթանյահուի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 5-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |