Ահմադինեժադի կրտսեր քույրը պարտվել է ընտրություններում![]() 3 մարտի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կրտսեր քույրը պարտվել է երկրի խորհրդարանական ընտրություններում, հայտնել է Mehr գործակալությունը: Պարվին Ահմադինեժադը առաջադրվել էր նախագահի հայրենի քաղաքում՝ Գարմսարում: Քվեարկության արդյունքում, նա զիջել է իի մրցակցին ծայրահեղ պահպանողականների շարքերից: Ինչպես նշում են դիտորդները, քրոջ պարտությունը կարող է լուրջ վնաս հասցնել Ահմադինեժադի քաղաքական կարիերային: Բազմաթիվ ընտրատարածքներում հաղթել են նախագահի հակառակորդ, Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին սատարող ուժերը: Վերջնական արդյունքները հայտնի կդառնան միայն մի քանի օրից, հայտնում է Լենտա.ռու-ն: Մասնակցությունը ընտրություններին կազմել է 67 տոկոս: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |