Մոսկվան պատրաստվում է երիտասարդական կազմակերպությունների հանրահավաքներին

Մոսկվան պատրաստվում է երիտասարդական կազմակերպությունների հանրահավաքներին

PanARMENIAN.Net - Ռուսական մայրաքաղաքը նախապատրաստվում է հանրահավաքների: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, Պուշկինի, Մանեժնայա, Լուբյանսկայա և Հեղափոխության հրապարակներում հերթապահում են ոստիկանության ստորաբաժանումներ:

Մանեժնայա հրապարակն արդեն շրջափակված է, կան մետաղաորոնողական սարքեր և «շտապ օգնության» մի քանի բրիգադ; Նման պատկերի կարելի է ականատես լինել նաև Բոլոտնայա հրապարակում:

Նման միջոցառումները կապված են այսօր երեկոյան կայանալիք ակցիաների հետ, որոնք կազմակերպել են երիտասարդական կազմակերպությունները: Ակցիաները տեղի կունենան Բոլոտնայա, Մանեժնայա, Լուբյանկայա և Հեղափոխության հրապարակներում:

Հանրահավաքները կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 21:00, դրանց ընդհանուր առամամբ կարող է մասնակցել 5000 մարդ:

Մարտի 4-ին Ռուսաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Ընտրությունները կավարտվեն Մոսկվայի ժամանակով ժամը 21:00, երբ կփակվեն Կալինինգրադի շրջանի ընտրատեղամասերը: Դրանից հետո կհայտարարվեն քվեարկության նախնական տվայլները, սակայն պաշտոնապես արդյունքները հայտնի կդառնան մարտի 5-ից ոչ շուտ:

ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում են հինգ թեկնածուներ` Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովը, Սերգեյ Միրոնովը, Միխայիլ Պրոխորովը և Վլադիմիր Պուտինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---