Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը կրկին փակ են

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը կրկին փակ են

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ մարտի 4-ի` ժամը 17.45-ի դրությամբ` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Արագած և Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածները:

Բուք է նաև Սևան-Դիլիջան ավտոճանապարհի Ծովագյուղի հատվածում, Արագածի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում: Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---