Այսօր Հենրիկ Իգիթյանը կդառնար 80 տարեկան

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 5-ին հայտնի արվեստաբան, Խորհրդային միությունում առաջին Ժմանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 80 տարեկան:

Հենրիկ Սուրենի Իգիթյանը ծնվել է 1932թ. մարտի 5-ին Թբիլիսիում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Կիրովի անվան դպրոցում: 1956թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1963թ.` Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը: Իգիթյանը 1960-1971 թթ. աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում:

1970թ. նա Ժաննա Աղամիրյանի հետ հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը, 1972թ.` Ժամանակակից արվեստի թանգարանը, 1978թ.` Հայաստանի գեղագիտական դաստիարակության կենտրոնը, 1994թ.` «Նոյան տապան» հայ արդի նկարիչների ընկերակցությունը: 1989-1991 թթ. եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, հեղինակել բազմաթիվ մենագրություններ, ալբոմներ, արվեստաբանական հոդվածներ:

Հենրիկ Իգիթյանը բազմաշնորհ անհատականություն էր, աչքի էր ընկնում գիտելիքների հսկայածավալ պաշարով, քաղաքացիական խիզախությամբ, աներևակայելի աշխատասիրությամբ: Այդ ամենը մեծապես արտացոլվում էին նրա արվեստաբանական, կազմակերպչական և հասարակական-քաղաքական բեղուն գործունեության մեջ:

Մահացել է 2009 թ-իմայիսի 11-ին, երկարատև հիվանդությունից հետո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---