Google և Apple-ի ներկայացուցիչները կհանդիպեն սենատոր Շումերի հետ![]() 6 մարտի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Սենատոր Չարլզ Շումերը հայտարարել է, որ Google-ի և Apple-ի ներկայացուցիչները համաձայնվել են հանդիպել նրա հետ քննարկելու համար սմարթֆոնների օգտատերերի տվյալների գաղտնիությունը, հայտնում է The New York Times-ը: «Մենք հարցրեցինք Google և Apple ներկայացուցիչներին կարելի է արդյոք խոչընդոտել նրան, որ հավելումներին հասանելի են անձնական լուսանկարները: Նրանք համաձայնվել են, որ դա պետք է փոխել»,-ասել է սենատորը: Google-ում հայտարարել են, որ դեռ չեն կարող ներկայացնել բանակցությունների մանրամասները, իսկ Apple-ը հրաժարվել է մեկնաբանություններից: Հիշեցնենք, որ Շումերը դիմել էր Դաշնային առևտրային ցանցին՝ (Federal trade Commission, FTC), խնդրելով դիտարկել բողոքները, որոնք վերաբերում էին նրան, որ Apple Inc. և Google Inc հավելվածները գողանում են անձնական լուսանկարները և բջջային սարքերի օգտատերերի կոնտակտները: Հետագայում սենատորը հայտարարել է, որ եթե ընկերությունները չկարողանան համաձայնեցնել խնդրի լուծումը, կառավարությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել: FTC պնդում է, որ ընկերությունները պետք է առավել զգոն լինեն գաղտնիության ապահովման գործում: Նրանք նշել են, որ սմարթֆոններ արտադրողները պետք է «կրկնապատկեն ջանքերը»ու կենտրոնանան այդ խնդիրների վրա, հակառակ դեպքում լրացուցիչ ճնշում կզգան ԱՄՆ Կոնգրեսի կողմից: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |