Լիբիական մի քանի ցեղերի առաջնորդներ երկրի շրջաններից մեկը կիսաինքնավար են հայտարարել

Լիբիական մի քանի ցեղերի առաջնորդներ երկրի շրջաններից մեկը կիսաինքնավար են հայտարարել

PanARMENIAN.Net - Լիբիական մի քանի ցեղերի առաջնորդներ և որոշ գրոհային խմբերի հրամանատարներ երկրի շրջաններից մեկը կիսաինքնավար են հայտարարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գործակալության տվյալներով, խոսքը այն շրջանի մասին է, որը սկսվում է Սիրտ քաղաքից`Լիբիայի կենտրոից մինչև Եգիպտոսի հետ արևելյան սահմանը: Նման հայտարարություն արվել է Բենգազի քաղաքում կայացած հավաքի արդյունքում:

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը, որը ներկայումս իրականացնում է երկրի կառավարումը, խնդրել է ցեղային առաջնորդներին չհայտարարել երկրի արևելյան շրջանի ինքնավարության մասին, քանի որ դա կարող է հանգեցնել երկրի միասնականության խաթարմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---