Քոֆի Անանը սկսել է սիրիական կարգավորման առաքելությունը![]() 8 մարտի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար, իսկ այժմ Սիրիայի կարգավորման հարցով ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը սկսել է սիրիական կարգավորման առաքելությունը: Չորեքշաբթի նա ժամանել է Կահիրե, որտեղ հաջորդ օրը հանդիպել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի և եգիպտական ԱԳՆ ղեկավարի հետ: Քոֆի Անանը նաև հանդիպումներ է անցկացնում մի շարք արաբական երկրների ԱԳ նախարարների հետ: «Ցանկանում եմ նշել, որ դա շատ ծանր առաքելության մեկնարկ է: Պարոն Անանը այժմ որոշում է բանակցությունների ձևաչափը»,-ասել է Անանի մամլո քարտուղար Ահմադ Ֆավզին: Շաբաթ օրը նախատեսվում է Քոֆի Անանի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |