Ճապոնիան մտադիր է պահանջել ԱՄՆ-ից, որ F-35 առաքումները շարունակվեն

Ճապոնիան մտադիր է պահանջել ԱՄՆ-ից, որ F-35 առաքումները շարունակվեն

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը իր պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաին կգործուղի ԱՄՆ, պահանջելու համար, որ ամերիկյան կողմը կատարի իր պարտավորությունները F-35-ի առաքման ժամկետների ու գների հարցում, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Տոկիոն մտադիր է F-35 կործանիչը դարձնել բազային երկրի ինքնապաշտպանության ռազմա-օդային ուժերի համար:

Ինչպես հայտնում է «Գազետա.ռու»-ն, կործանիչների գինը կարող է աճել, քանի որ ԱՄՆ-ն որոշել է մասնակիորեն հետաձգել կործանիչների առաքումը իր ռազմական բյուջեի կրճատումների շրջանակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---