Միշել Պլատինին վստահ է, որ EURO-2012-ը եվրոպական ֆուտբոլի տոն կդառնա![]() 9 մարտի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վստահ է, որ EURO-2012-ի եզրափակիչ մրցաշարը եվրոպական ֆուտբոլի տոն կդառնա: Պլատինին նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանին և Ուկրաինային Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու ընթացքում կատարված հսկայական ծավալի աշխատանքի համար: Վարշավայում EURO-2012-ի մասնակից բոլոր 16 հավաքականների պատվիրակությունների սեմինարի ժամանակ, որտեղ պայմանավորվում են եզրափակիչ մրցաշարի վերջին մանրամասների վերաբերյալ, իր ողջույնի խոսքում Պլատինին համոզմունք է հայտնել, որ առաջնությունը, որը տեղի կունենա հունիսի 8-ից հուլիսի 1-ը, կարդարացնի բոլոր ակնկալիքները` ինչպես ֆուտբոլի դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, չէ որ դրան հինգ տարվա տքնաջան աշխատանք է նախորդել: «Ինչպես և նախորդ անգամները, EURO-2012-ը եվրոպական ֆուտբոլի զարմանալի տոն կդառնա: Սա իդելական միջոցառում է մեր մայրցամաքի համար, մինչ մարզաշխարհից դուրս գոյություն ունեն մի շարք լուրջ խնդիրներ»,- ասել է Պլատինին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |