Տիգրան Լ.Պետրոսյանը շարունակում է վստահ ելույթները Քափել լա Գրանդ մրցաշարում![]() 9 մարտի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, վեց տուրից հետո վաստակելով 5 միավոր, յոթ այլ գրոսմայստերների հետ գլխավորում է Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենի աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանն ընթանում է երկրորդ տեղում: Առջեւում է Բասեմ Ամինը (Եգիպտոս): Տիգրան Ղարամյանը առաջատարներից ետ է մնում միայն կես միավորով: Դավիթ Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Գեւորգ Հարությունյանն ունեն 4-ական միավոր: Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երեք տուր, հայտնում է armchess.am-ը: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 103 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանի արդյունքն է 6,5 միավոր: 9 միավորով առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Պույա Իդանին (Իրան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |