Տիգրան Լ.Պետրոսյանը շարունակում է վստահ ելույթները Քափել լա Գրանդ մրցաշարում

Տիգրան Լ.Պետրոսյանը շարունակում է վստահ ելույթները Քափել լա Գրանդ մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, վեց տուրից հետո վաստակելով 5 միավոր, յոթ այլ գրոսմայստերների հետ գլխավորում է Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենի աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանն ընթանում է երկրորդ տեղում: Առջեւում է Բասեմ Ամինը (Եգիպտոս):

Տիգրան Ղարամյանը առաջատարներից ետ է մնում միայն կես միավորով: Դավիթ Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Գեւորգ Հարությունյանն ունեն 4-ական միավոր: Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երեք տուր, հայտնում է armchess.am-ը:

Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 103 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանի արդյունքն է 6,5 միավոր: 9 միավորով առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Պույա Իդանին (Իրան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---