Լիբիայի իշխանությունները հերքել են Ռուսաստանի մեղադրանքները Սիրիայի ապստամբներին նախապատրաստելու մեջ

Լիբիայի իշխանությունները հերքել են Ռուսաստանի մեղադրանքները Սիրիայի ապստամբներին  նախապատրաստելու մեջ

PanARMENIAN.Net - Լիբիայի իշխանություններին ոչինչ հայտնի չէ Սիրիայի կառավարության դեմ մարտական գործողությունների մասնակիցների նախապատրաստման մասին, հայտարարել է երկրի վարչապետ Աբդուր Ռահիմ ալ Քիբը:

«Ես տեղյակ չեմ, որ գործում են ինչ-որ ուսումնամարզական կենտրոններ: Միայն եթե կան ինչ-որ բան, որը գործում է առանց իշխանությունների թույլտվության, ինչում ես կասկածում եմ»,- ասել է ալ Քիբն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Միաժամանակ, նա աջակցություն է հայտնել սիրիական ընդդիմությանը, հիշեցնելով, որ նրա կառավարությունն առաջինն է դարձել, որը ճանաչել է սիրիական ընդդիմադիր խորհուրդը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---