ԱՄՆ սենատորներն առաջարկում են դադարեցնել Աֆղանստանի բանակի համար ՌԴ-ից Մի-17 ուղղաթիռների գնումները![]() 9 մարտի 2012 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Մի շարք ամերիկյան սենատորներ արտահայտվել են Աֆղանստանի բանակի համար Ռուսաստանից Մի-17 ուղղաթիռների գնումները դադարեցնելու օգտին այն պատճառով, որ Մոսկվան «զենք է վաճառում Սիրիային»: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում լսումների ժամանակ օրենսդիրներ Ջոն Քորնինն ու Ռիչարդ Բլյումենտալը դժգոհություն են հայտնել այն առիթով, որ «ամերիկյան հարկատուների գումարները ծախսվում են Ռուսաստանից ուղղաթիռներ գնելու վրա, որը զենք է վաճառում Ասադի վարչակարգին»: «Արդյո՞ք ԱՄՆ-ն, ունենալով այսքան սեփական այլընտրանքային ուղղաթիռներ, պետք է պարգևատրի Ռուսաստանին (նրանից գնելով Մի-17) Սիրիայում նրա գործողությունների դիմաց»,- հայտնել է Քորնինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |