ՄԱԿ-ը մեկ տարով երկարացրել է Լիբիայում օժանդակության ուժերի մանդատը

ՄԱԿ-ը մեկ տարով երկարացրել է Լիբիայում օժանդակության ուժերի մանդատը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայում օժանդակության ուժերի մանդատը և երկրի նոր իշխանություններին կոչ արել պահպանել մարդու իրավունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի օրն ընդունված բանաձևի համաձայն` Խորհուրդը «խորը մտահոգություն է հայտնում կապված ստացվող հաղորդագրությունների հետ ճնշումների, առանց պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանման կամայական բերման ենթարկումների, ապօրինի ազատազրկման, վատ վերաբերմունքի, տանջանքների և արտադատարանական պատիժների մասին»:

Ինչպես նշվում է բանաձևում, ՄԱԿ-ի ուժերը կօգնեն երկրի իշխանություններին սահմանել ազգային առաջնահերթություններն ու տեխնիկական օգնություն կտրամադրեն ժողովրդավարական կազմավորումների կառավարման, ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների պահպանման, բոլոր տեսակի զենքերի, այդ թվում` փոխադրվող զենիթահրթիռային համալիրների ապօրինի տարածման դեմ պայքար վարելու գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---