ԱՄՆ ՌԾՈՒ խոշորագույն ավիակիրը շարժվել է դեպի Իրանի ափը

ԱՄՆ ՌԾՈՒ խոշորագույն ավիակիրը շարժվել է դեպի Իրանի ափը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌԾՈՒ «Էնթերփրայզ» ավիակիրը (CVN-65) լքել է ռազմակայանը Նորֆոլքում (Վիրջինիա նահանգ) և շարժվել դեպի Հնդկական օվկիանոս` Իրանի ափը, հաղորդել է այսօր BBC բրիտանական ռադիոկայանը:

Այսպիսով, այդ աշխարհամասում ամերիկյան ավիակիրների խմբի թիվը հասել է երեքի: Այժմ Արաբական ծովում` Իրանի ափի անմիջական հարևանությամբ, գտնվում են ԱՄՆ ՌԾՈՒ «Կառլ Վինսոն» և «Աբրահամ Լինքոլն» ավիակիրները:

Սկզբնապես ծրագրվում էր կառուցել հինգ այդպիսի ավիակիրներ, սակայն դրանց զգալի արժեքի պատճառով` 450 մլն դոլար, ԱՄՆ-ն սահմանափակվեց մեկ «Էնթերփրայզով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---