Սիրիական ընդդիմությունը «հրատապ» օտարերկրյա ռազմական միջամտության կոչ է արել

Սիրիական ընդդիմությունը «հրատապ» օտարերկրյա ռազմական միջամտության կոչ է արել

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմադիր Ազգային անցումային խորհուրդը (ԱԱԽ) «հրատապ» օտարերկրյա ռազմական միջամտության կոչ է արել Հոմսում 47 սպանված կանանց և երեխաների մարմինների հայտնաբերման մասին հաղորդագրություն ստանալուց հետո, հաղորդում է AFP-ն:

«Մենք անհապաղ արաբական և միջազգային ռազմական միջամտություն ենք խնդրում »,- Ստամբուլում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԱԽ ղեկավարներից Ջորջ Սաբրան:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---