Սարկոզին առաջին անգամ առաջ է անցել մրցակիցներից սոցհարցումների արդյունքում

Սարկոզին առաջին անգամ առաջ է անցել մրցակիցներից սոցհարցումների արդյունքում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նախընտրական մրցավազքում առաջին անգամ առաջ է անցել իր գլխավոր մրցակից Ֆրանսուա Օլանդից հասարակական կարծիքի հարցման արդյունքներով: Սակայն, ֆրանսիացիների մեծամասնությունը հաղթանակ է կանխատեսում Օլանդի համար երկրորդ փուլում: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Ifop/Fiducial հարցմանը:

Ելնելով հարցման արդյունքներից՝ Սարկոզին առաջատար կլինի ընտրությունների առաջին տուրում, որը կանցնի ապրիլի 22-ին: Եթե ընտրությունները հիմա կայանային, նրա համար ձայն կտար ընտրողների 28,5 տոկոսը: Երկրորդ տեղում կլիներ Օլանդը 27 տոկոսով:

Սակայն, չնայած դրան, այս հարցումը միևնույն է վերջնական հաղթանակը տալիս է Օլանդին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---