Էդուարդ Շարմազանովը քննարկել է ուսանողների հետ ներքաղաքական և միջազգային հարցեր13 մարտի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Երևանի պետական համալսարանի և Երևանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Համալսարանականները Էդուարդ Շարմազանովին խնդրեցին իր մոտեցումները ներկայացնել Հայաստանի և մերձբալթյան երկրների միջև փոխգործակցության ընթացիկ և հեռանկարային զարգացումների, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը հստակ քաղաքականություն է իրականացնում եվրաինտեգրման խորացման ուղղությամբ` օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Այս համատեքստում նա կարևորեց առաջիկա խորհրդարանական ընտրությունները և հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են իրականացնելու ժողովրդավարական ընտրություններ: ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց մերձբալթյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները: Նա տեղեկացրեց, որ վերջերս Լիտվա կատարած այցի ժամանակ լիտվացի իր գործընկերները վստահեցրել են, որ եվրաինտեգրման ճանապարհին ակտիվորեն կաջակցեն Հայաստանին: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` այս ոլորտում լիտվական փորձը ուսանելի կարող է լինել հայկական կողմի համար: Էդուարդ Շարմազանովը կարևորեց նաև հայ-վրացական հարաբերությունները, որոնք պատմականորեն բարեկամական են եղել: ԱԺ փոխնախագահը Վրաստանի հետ հարաբերությունները կարևորեց նաև ստրատեգիական առումով: Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, և չնայած հայ-թուրքական սահմանը բացելու միջազգային հանրության կոչերին` Թուրքիան շարունակում է շրջափակման իր քաղաքականությունը: Քաղաքական այս իրավիճակում Վրաստանը մնում է մեր երկիրը արտաքին աշխարհի հետ կապող կարևորագույն օղակներից մեկը: Ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք իշխանություններն ընդդիմադիր գործիչների քննադատությունները հաշվի են առնում, ԱԺ նախագահի տեղակալը պատասխանեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները համագործակցում են օրենքների նախագծերի մշակման հարցում: Նա նշեց, որ միջազգային դիվանագիտական կառույցներում ևս իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները համագործակցում են ի շահ մեր պետության: «Միշտ չէ, որ ընդդիմությունը սխալ է, և միշտ չէ, որ իշխանությունը ճիշտ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Երևանի պետական համալսարանի ուսանող Էրիկ Ստեփանյանին մտահոգում էր Իրանի շուրջը ստեղծված լարվածությունը և հետաքրքրում այն հարցը, թե պատերազմական գործողությունների դեպքում Հայաստանի համար ինչ վտանգներ կլինեն: Պարոն Շարմազանովի կարծիքով` Իրանում, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի ապակայունացումը Հայաստանում հումանիտար ճգնաժամի պատճառ կդառնա: Նա համոզված է, որ պատերազմը ցավալի հետևանքներ կունենա մեր երկրի համար, քանի որ Իրանը եզակի ճանապարհ է Հայաստանի համար: «Մենք կողմ ենք Իրանի խնդրի խաղաղ լուծմանը»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Պարոն Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձավ նաև կրթական բարեփոխումներին` ընդգծելով, որ կրթությունը զգայուն ոլորտ է, և այստեղ յուրաքանչյուր փոփոխություն պետք է զգույշ կատարել: «Ես կարծում եմ, որ պետք է դյուրացնել ընդունելությունը և դժվարացնել բուհ-ը ավարտելը, որպեսզի, իրոք, ավարտեն լավագույն մասնագետները»,- նշեց նա: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին հայկական կողմի չմասնակցելու, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման, Երևանի մաքրության, արտագաղթը կասեցնելու խնդիրներին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |