Եգիպտոսի նախկին նախարարները ազատվելու դիմաց պատրաստ են հրաժարվել ունեցվածքից

Եգիպտոսի նախկին նախարարները ազատվելու դիմաց պատրաստ են հրաժարվել ունեցվածքից

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախարարներն ու պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավորներ գործարարները, ովքեր դատապարտվել են կոռուպցիայի մեղադրանքով, պաշտոնապես դիմել են նոր իշխանություններին հաշտության պայմանագիր կնքելու խնդրանքով, լրագրողներին է հաղորդել ֆինանսների նախարար Մումթազ աս-Սայիդը:

Նախկին նախարարներին ու նախկին նախագահի մերձավորներին քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց փաստաթուղթը նախատեսում է ողջ ունեցվածքի և միջոցների վերադարձը պետությանը, որոնք, մեղադրող կողմի կարծիքով, վաստակվել կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---