Դմիտրի Ռոգոզին. Ռուսաստանը պաշտպանում է Բելառուսին ԵՄ պատժամիջոցներից

Դմիտրի Ռոգոզին. Ռուսաստանը պաշտպանում է Բելառուսին ԵՄ պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կաջակցի Բելառուսին նրա դեմ եվրոպական պատժամիջոցների խստացման դեպքում, մարտի 15-ին լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բելառուսական պատվիրակության հետ բանակցությունների արդյունքում: Բելառուսական պատվիրակությունը գլխավորում է Վլադիմիր Սեմաշկոն:

«Մենք թույլ չենք տա, որ մեր բելառուս գործընկերներին նեղացնեն»,-ասել է ՌԴ փոխվարչապետը: Հանդիպմանը քննարկվել է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում ու երկու պետությունների իրավանորմատիվային բազայի կատարելագործումը, ինչպես նաև այլ հարցեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---