Իսրայելի ռազմաքաղաքական վերնախավը պատրաստ է սատարել Իրանի դեմ հարվածին![]() 15 մարտի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմական քաղաքական կաբինետի անդամ նախարարների մեծ մասը պատրաստ է սատարել Իրանի դեմ հարվածին, եթե այդ հարցը քվեարկության դրվի: Նման հաղորդագրություն է այսօր տարածել «Մաարիվ» թերթը: Ինչպես նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, վարչապետ Բինյամին Նեթանյահուին « հաջովել է ստանալ անվտանգության կաբինետի 14 անդամներից 8-ի հավանությունը», գրում է կառավարական աղբյուրներին մոտ կանգնած մեկնաբան Բեն Կասպիտը: Նա պնդում է նաև, որ վարչապետը հակված է «գրոհել Իրանի դեմ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները», քանի որ մտավախություն ունի, որ ընտրություններից հետո Օբաման կկորցնի հետաքրքրությունը իրանական թեմայի հանդեպ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |