Թուրքիան կարող է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հետ սահմանին![]() 16 մարտի 2012 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղակայված ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ) Թուրքիային կոչ է արել Սիրիայի հետ սահմանին անվտանգության (բուֆերային) գոտի ստեղծել, եթե Ասադի կառավարությունը հրաժարվի համագործակցել սիրիական ճգնաժամի կարգավորման գծով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, ասել է ՍԱԽ պաշտոնական ներկայացուցիչ Բասմա Կադմանին Haber Turk-ին տված հարցազրույցում: «Մենք հուսով ենք, որ Թուրքիան մյուս երկրների հետ ձեռնամուխ կլինի Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման աշխատանքներին, եթե Ասադի վարչակարգը Աննանի հետ համագործակցության չգնա»,- ասել է Բատմանին, գրում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Բեշիր Աթալայը, պատասխանելով անվտանգության գոտու ստեղծման հնարավորության մասին հարցին, հինգշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հաղորդել է, որ այդ հարցը կարող է դիտարկվել՝ նշելով, որ անցյալ օրերի ընթացքում Սիրիայից Թուրքիա է ժամանել 1,1 հազար փախստական: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |