ՉԺՀ դեսպանատան խորհրդականը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Գուան Գանգին և դեսպանատան առևտրատնտեսական կապերի գրասենյակի 2- րդ քարտուղար Վան Ցզի Խունին:

Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից`հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման , Հայաստանի Հանրապետությունում և հատկապես Երևան քաղաքում բազմաթիվ տեխնիկական ծրագրեր իրականացնելու համար Գուան Գանգը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

Քաղաքապետի խորհրդականը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանն ու անձամբ Գուան Գանգին`նվիրատվության կարգով Երևանին հատկացված շտապ օգնության մեքենաներ և չինական ավտոբուսներ տրամադրելու գործընթացին նպաստելու համար:

Գուան Գանգն նշել է, որ Հայաստանը hամարում է իր երկրորդ հայրենիքը, խոստացել է շարունակել նպաստել հայ-չինական բազմակողմ կապերի ամրապնդմանն ու այդ համատեքստում նոր, համատեղ ծրագրերի իրագործմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---