Նորվեգիայի ոստիկանությունը ներողություն է հայցել Բրեյվիկի «արյունահեղությունը» չկանխելու համար

Նորվեգիայի ոստիկանությունը ներողություն է հայցել Բրեյվիկի «արյունահեղությունը» չկանխելու համար

PanARMENIAN.Net - Նորվեգիայի ոստիկանությունը պաշտոնապես ներողություն է հայցել զոհերի ազգականներին և տուժածներին ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի պատճառով Ուտոյա կղզում, քանի որ ոստիկանությունը չափազանց ուշ էր ժամանել ահաբեկչության վայր: Այդ մասին հաղորդում է BBC News-ը:

«Սարսափելի է գիտակցել, որ մենք կարող էինք մարդկային կյանքեր փրկել, եթե հրաձիգին ավելի վաղ բերման ենթարկեինք»,- հայտնել է Նորվեգիայի ոստիկանության պետ Էյսթեյն Մելաննը:

Ուննի Էսպելանն Մարկուսսենը, ում 16-ամյա դուստրը Ուտոյայում Բրեյվիկի զոհերից վերջինն է համարվում, հայտնել է, որ բավարարված է ներողություններով: «Լավ է, որ ոստիկանությունն իր մեջ ուժ է գտել ինքնաքննադատության համար: Մենք երկար էինք սպասել նման հայտարարության»,- ասել է Մարկուսսենը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---