Աֆղանստանի ԶՈւ. Քանդահարի սպանդին մասնակցել են ԱՄՆ մի խումբ զինվորականներ![]() 17 մարտի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Շիր Մոհամեդ Քարիմին հայտարարել է, որ Քանդահար նահանգում մարտի 11-ին խաղաղ բնակչության կանխամտածված սպանությանը մասնակցել է ոչ թե մեկ զինծառայող, այլ ԱՄՆ մի խումբ զինվորականներ, իսկ սպանությունը ծրագրված և կանխամտածված բնույթ է ունեցել: Ըստ Մոհամեդի, նա բազմիցս է դիմել ԱՄՆ հրամանատարությանը՝ խնդրելով հանդիպում թույլ տալ այն սերժանտի հետ, որն, ըստ ՆԱՏՕ-ի վարկածի, միայնակ սպանել է խաղաղ աֆղանցիներին, սակայն մերժում է ստացել: Սպանդի զոհերի հարազատները պատմել են, որ ամերիկացիների գործողություններին մասնակցել է նաև ավիացիան՝ ռազմական ուղղաթիռները, որոնց օգնությամբ էլ մարդասպանները եկել են դեպքի վայրը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |