Տղամարդկանց շախմատի ԵԱ. Հայտնի են երկրորդ տուրի զույգերը![]() 21 մարտի 2012 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Պլովդիվում տեղի կունենան տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրի հանդիպումները: Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները: Երկրորդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կխաղա Վիկտոր Լազնիչկայի (Չեխիա) հետ, Սերգեյ Մովսիսյանը` Սիպեկ Էմստի (Ֆրանսիա), Հրանտ Մելքումյանը` Դավիթ Բենիձեի (Վրաստան): Արման Փաշիկյանն իր ուժերը կչափի Իլյա Խմելինքերի (Իսրայել), Զավեն Անդրիասյանը` Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա), իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` Էլիոն Նաքարի (Իսրայել): Հովհաննես Գաբուզյանն ու Վլադիմիր Հակոբյանը կմրցեն միմյանց հետ, Գաբրիել Սարգսյանը կհանդիպի Անդրեաս Հագենի (Դանիա), Տիգրան Պետրոսյանը` Վեսելին Պանտևի (Բուլղարիա), իսկ Վլադիմիր Պողոսյանը` Անդրեաս Դիերմայրի (Ավստրիա): Պարտիաները կմեկնարկեն երևանյան ժամանակով 17:00-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |