Ֆրանսիական ոստիկանությունը «տուլուզյան հրաձիգի» դեմ ձայնալուսային նռնակներ է կիրառում

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ոստիկանության Raid հատուկ ստորաբաժանման մարտիկները ողջ գիշեր կես ժամ ընդմիջումով ձայնալուսային նռնակներ են նետում զինվորականների և երեխաների ենթադրյալ մարդասպանի բնակարան` ստիպելով նրան հանձնվել: BFM TV հեռուստաալիքի տվյալների համաձայն` Մերան ողջ գիշեր չի քնել և վերսկսել է բանակցությունները ոստիկանության հետ, որոնք ընդհատվել էին հինգշաբթի օրվա գիշերն առաջին պայթյունների պատճառով: Ընդ որում հայտնի չէ, թե արդյոք նա քննարկում է իշխանություններին հանձնվելու հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, չորեքշաբթի երեկոյան թաղամասում, որտեղ գտնվում է սպանությունների մեջ կասկածյալ 23-ամյա Մոհամմադ Մերայի տունը, էլեկտրականությունն անջատվել է: Տարհանելով բազմաբնակարան տան բոլոր բնակիչներին` իշխանությունները շենքում անջատել են էլեկտրականությունը, ջուրն ու գազը: Կեսգիշերից քիչ առաջ տան մոտակայքում երեք պայթյուն է լսվել. հեռուստաալիքների տվյալների համաձայն` ոստիկանները նռնակների օգնությամբ պայթեցրել են Մերայի բնակարանի դուռն ու պատուհանները: Ձայնալուսային նռնակները շարունակում են նետել` հոգեբանական ճնշում գործադրելով ենթադրյալ հանցագործի վրա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---