Այսօր Երևանում սկսվում են ուկրաինական մշակույթի օրերը![]() 22 մարտի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 22-ին Հայաստանում սկսվում են Ուկրաինայի մշակույթի օրերը: Այդ կապակցությամբ Հայաստան է եկել մեծ պատվիրակություն` Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի գլխավորությամբ: Պատվիրակության ղեկավարը ուրախությամբ ասաց. «Անցած տարի Ուկրաինայում շատ հաջող են անցել հայկական մշակույթի օրերը, և հիմա մենք եկել ենք ցույց տալու ուկրաինական մշակույթը»: Կուլինյակը նաև խոսեց ամռանն իրենց մոտ անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասին, նշելով, որ այդ օրերին անցկացվելու է նաև Բիենալե, որին մասնակցելու համար արդեն 30 երկիր հայտ է ներկայացրել: Օրերին նվիրված Գալա համերգը տեղի է ունենալու մարտի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Կուլինյակը շեշտեց, որ համերգին Ուկրաինան ներկայանալու է «Հալիցկի պերեդզվոնի» երգչախմբով և «Կիևսկա կամերատա» մենակատարների ազգային անսամբլով: Օրերի շրջանակում սպասվում են շնորհանդեսներ և ցուցահանդեսներ: Միջոցառումների շարքը շարունակվելու է մինչև մարտի 28-ը: Մշակութային օրերն անցնելու են նաև Սպիտակում և Գյումրիում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |