10  30.03.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը

ՀԱԿ-ն ընտրությունների կգնա «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով

ՀԱԿ-ն ընտրությունների կգնա «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն ընտրությունների կգնա «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով: Այդ մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իր խոսքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև այն ծանր սոցիալ-տնտեսական իրադրությունը, որում այսօր գտնվում է երկիրը:

«Եթե հասարակությունը չի գիտակցում իրադրության ողջ ծանրությունը և 5000 դրամի դիմաց պատրաստ է վաճառել իր ձայնը, ապա հայրենի երկրի փլուզման հանցակիցը կդառնա և իրավունք չի ունենա մեղադրելու որևէ մեկին, բացի իրենից»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Նա նշել է, որ ընտրություններում հաղթանակի կամ խորհրդարանում ուժերի բարենպաստ դասավորության դեպքում կպայքարի իր նախընտրական ծրագրի դրույթների իրականացման համար: Հակառակ դեպքում, նրա խոսքով, ՀԱԿ-ը սկզբունքորեն կքվեարկի բոլոր օրինագծերի դեմ, որոնցում հաշվի չեն առնի իր դիտողությունները կամ առաջարկները:

Տեր-Պետրոսյանի խոսքի ավարտից հետո Արամ Մանուկյանը հավաքվածներին հայտնել է, որ հաջորդ հանրահավաքի կոնկրետ ամսաթվի մասին կհաղորդվի լրացուցիչ: Դրանից հետո ցուցարարները մեկնարկել են ավանդական երթը Երևանի կենտրոնական փողոցներով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---