ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՈՉ-ՌԵԶԻԴԵՆՏ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ27 մայիսի 2004 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հավատարմագրված ոչ-ռեզիդենտ դեսպանները եւ բարձրաստիճան դիվանագետները ավելի քան 40 երկրներից, որոնք հավաքվել են Երեւանում, այսօր հանդիպել են ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի ջանքերը տարածաշրջանում լարվածությունը մեղմելու եւ կայունություն ու համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի անվտանգության, էներգետիկ ռեսուրսների եւ զարգացումների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին: Այնուհետեւ օտարերկրյա դիվանագետները հանդիպել են ՀՀ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ, որը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկա իրավիճակը եւ երկրում գոյություն ունեցող օտարերկրյա ներդրումները խթանող օրենսդրական դաշտը: Նշենք, որ երեւանյան հանդիպման նպատակն է` օտարերկրյա դիվանագետներին ծանոթացնել երկրի ներկա վիճակին, տնտեսական հնարավորություններին եւ զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանի պատմամշակութային արժեքներին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |