ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԳԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ27 մայիսի 2004 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական ազգերի ընտանիքին լիովին ինտեգրվելու իր ճանապարհը, որը պահանջում է երկարատեւ ու հետեւողական աշխատանք: Այդ մասին այսօր հայատարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում հավատարմագրված մի շարք ոչ-ռեզիդենտ դեսպանների Երեւանում ընթացող հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի ղեկավարը նշել է այն լուրջ արդյունքները, որոնց հնարավոր է եղել հասնել մի քանի տարի առաջ որդեգրած փոխլրացման քաղաքականության արդյունքում, որի հիմնական իմաստն էր, իր խոսքերով, հաջողության որոնումը ոչ թե համընդհանուր եւ տարածաշրջանային հակասությունների սրման, այլ դրանց կարգավորման մեջ: «Կարեւորելով Հայաստանի սերտ գործակցությունը եվրոպական եւ այլ միջազգային կառույցների հետ մեր երկրի ապագան մենք տեսնում ենք Հայաստանի` արդի աշխարհի հետ համաքայլ ընթացքի մեջ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը պատասխանել է նաեւ դիվանագետներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ երկրի ներքաղաքական իրավիճակին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է |