Ռուբեն Մելքոնյան. Թշնամու լեզվի իմացությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար

Ռուբեն Մելքոնյան. Թշնամու լեզվի իմացությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանում ադրբեջաներենի առաջին դասագիրքը, որի հեղինակն է նույն ֆակուլտետի դասախոս Լիլիթ Մովսիսյանը: Ըստ նրա, ադրբեջանագիտությունը, որն ուսումնասիրում են ԵՊՀ-ում 2008թ-ից, թուրքագիտության հետ մեկտեղ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Գիրքն ակադեմիական է և նախատեսված է ուսանողների, թուրքագետների, պատմաբանների համար: Թշնամու լեզուն պետք է իմանալ, ասել է Մելքոնյանը:

Անդրադառնալով հայագիտության հարցին Ադրբեջանում՝ Մելքոնյանն ասել է, որ այն չափազանց քաղաքականացված է Ադրբեջանում և ենթարկված է «թշնամու կերպարի» ձևավորմանը, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ադրբեջանագիտությունը գիտական մակարդակի վրա է դրված: Փոխդեկանը նաև նշել է, որ «Ադրբեջան. և «ադրբեջանագիտություն» տերմինները բավականին հարաբերական են, քանի որ մեր «ոչ բարյացակամ» հարևաննի կատարած լեզվական փոխառություններից մեկն են:

Գրքի ֆինանսավորումը ստանձնել է Արցախբանկը:

3  14.05.12 - Ադրբեջաներենի դասագրքի շնորհանդես
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---