23  19.09.12 - ՀԱՊԿ զորավարժություն. Օր 4-րդ

ՀՀ նախագահը և ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները պարգևատրել են «Փոխգործակցություն 2012»-ի մասնակիցներին

ՀՀ նախագահը և ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները պարգևատրել են «Փոխգործակցություն 2012»-ի մասնակիցներին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն 2012» օպերատիվ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո Հայաստանի նախագահը պարգևատրել է զորավարժությունների մասնակիցներին:Իրենց անունից պարգևներ են հանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ղազախստանի գլխավոր շտաբի պետ Բախիտժան Երտաևը, Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ազգային անվտանգության ծառայության պետ Գոռիկ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներ: Պարգևատրման արարողությունից հետո Հայաստանի նախագահի և այլ բարձրաստիճան հյուրերի առջև տեղի ունեցավ ՀՀ պատվո պահակախմբի հանդիսավոր դեֆիլեն:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա:

ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-մարտավարական «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները տեղի են ունենում Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման է ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միավորված խմբավորման համատեղ գործողությունները` պայմանական հակառակորդի հարձակմանը դիմակայելու և հակահարձակման անցում կատարելու համար:

14  15.09.12 - «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---