Փաշինյան. Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանին13 ապրիլի 2018 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հանրահավաքը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը քննադատական ելույթ ունեցավ իշխող ՀՀԿ-ի և նրա ղեկավար, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Նա մեղադրել է Սարգսյանին Հայաստանի «անվտանգությունը քանդելու», սոցիալ-տնտեսական խնդիրների, մենաշնորհների և կաշառակերության մեջ: «2000 թվականին նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը ժառանգություն ստացավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Այս ընքացքում նա տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանի հետ: Նա Ադրբեջանի ժամանակից զինտեխնիկային հակադրել է 80-ականների «Կալաշնիկով» հրացաններով զինված 18-ամյա երիտասարդների անձնազոհությունը»- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը: Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |