«Իմ քայլը». Օպերայի բակում սկսվել է Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը (վիդեո)

«Իմ քայլը». Օպերայի բակում սկսվել է Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ Քայլը» նախաձեռնության անդամները քիչ առաջ Հյուսիսային պողոտայից մուտք գործեցին Ազատության հրապարակ, որտեղ նրանց դիմավորեցին «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամները:

Հանրահավաքը մարդաշատ է:

«Իմ քայլը» նախաձեռնության անդամները 14 օր տևած քայլարշավից հետո ապրիլի 13-ին հասել էին Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից Ազատության պողոտայով շարժվել են դեպի Ազատոթյան հրապարակ:

Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---