«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ օրերս կարող է դադարեցնել հացադո՞ւլը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ օրերս կարող է դադարեցնել հացադո՞ւլը

PanARMENIAN.Net - Տարբեր դպրոցների աշակերտների պատվիրակությունն այցելեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրան կոչ արեց դադարեցնել հացադուլը: «Մոտ օրերս, միգուցե և վաղը ես կկարողանամ ավելի լիարժեք պատասխան տալ ձեր հարցին»,- հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց երեխաներին այցի համար և նշեց, որ իր ակցիան սկսել է իշխանությունների, ընդդիմության, հանրության ուշադրությունը երկրում տիրող իրավիճակի վրա սևեռելու նպատակով: «Ժառանգության» առաջնորդը երեխաներին կոչ արեց իրենց երկրի իսկական քաղաքացի լինել և հիշել, որ իրենք մարմնավորում են Հայաստանի ապագան:

Նախքան հանդիպումը երեխաները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին երգեցին Հայաստանի օրհներգը, այնուհետև կուսակցության ղեկավարը ձեռքով ողջունեց բոլոր երեխաներին: Հարկ է նշել նաև այս հանդիպման ընդհանուր մթնոլորտը. մինչ երեխաները համոզում էին Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, նրանց կողքին մյուս երեխաները շարունակում էին բարձր երաժշտության տակ զվարճանալ խաղահրապարակում:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ ու ապահովել առաջին անկախ ու արդար ընտրությունների անցկացումը: Իր ակցիան Հովհաննիսյանն անվանել է «Ծոմ ազատության»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---