Հայկազուն Ալվրցյան. Համշենահայ 200 ընտանիքների ԼՂՀ տեղափոխվելու մասին լուրերը թյուրիմացություն են 16 մայիսի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - «Ղրղզստանից համշենահայերի 200 ընտանիքների վերաբնակեցման մասին տեղեկատվությունը թյուրիմացություն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Արևմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, հայկական ԶԼՄ-ները սկսել են չստուգված տեղեկատվություն տարածել այդ մասին, ինչը կարող էր մեծ խնդիրների պատճառ դառնալ ինչպես Ղրղզստանի համշենահայերի, այնպես էլ ԼՂՀ-ի համար: Իր հերթին «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը հաղորդել է, որ համշենահայերի hամայնքի ներկայացուցիչներից մեկը` Ռուսլան Կարաբաջօղլուն, ժամանել է Հայաստան և ԼՂՀ, նրանց վերաբնակեցնելու հնարավորությունն ուսումնասիրելու և հետո նման առաջարկով Ղրղզստանի համայնքին դիմելու համար: Սակյան դա չի նշանակում, որ 200 ընտանիքից կազմված ողջ համայնքը համաձայնվել է տեղափոխվել ԼՂՀ: Նա նաև հավելել է, որ նման գաղափար առաջացել է Ղրղզստանում բարդ իրավիճակի պատճառով, մասնավորապես, ազգամիջյան հակամարտությունների վերսկսման արդյունքում: Ալվրցյանը և Վարդանյանը նշել են, որ նման տեղեկատվությունը թուրքալեզու և իսլմական Ղրղզստանում հղի է հայ համայնքի համար լուրջ խնդիրներով, և կոչ արել լրագրողներին ավելի ուշադիր և պատասխանատու լինել նման տեղեկատվության նկատմամբ: Օրերս Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, վկայակոչելով Ղրղզստանի համշենահայերի համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջօղլուին, հաղորդել է, որ շուրջ 200 ընտանիքներ նախատեսում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |