// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ադրբեջանական 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյան.

Թուրքը պիտի 1 րոպե չմոռանա` այստեղ ենք, «դուխով» ենք

18 ապրիլի 2016
Ադրբեջանական 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած Մարատ Պետրոսյանը ժամկետային զինծառայող է, 1996-ին է ծնվել, Ստեփանակերտում: Սանդա-ուշու մարզաձևում Եվրոպայի չեմպիոն է, բազմաթիվ այլ մրցաշարերի հաղթող: Նրա հայրը` Ալբերտ Պետրոսյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, մարտական ուղին սկսել է 9-րդ դպրոցի ջոկատից, եղել Մարտակերտի հետախուզական ջոկատի փոխհրամանատարը: PanARMENIAN.Net-ն Արցախում զրուցել է հոր ու որդու հետ:

Մարի Լու Փափազյան.

Թումոյի գլխավոր ձեռքբերումը կենտրոնում հիմնադրվող ստարտափերն ու դրանք ստեղծողներն են

1 սեպտեմբերի 2015
Մարի Լու Փափազյան
Սեպտեմբերի 2-ին Արցախում կբացվի 4-րդ Թումո կենտրոնը, որը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողի համար: Նրանցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական 2 օր և կսովորի կենտրոնի 4 հիմնական ոլորտի՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները: Ի դեպ, դեռ մայիսի վերջին Գյումրիում բացված 3-րդ կենտրոնում արդեն 1000-ից ավելի գրանցված ուսանող կա, չնայած ակնկալվող թիվը 500-600 էր: Թե Գյումրիի, թե Ստեփանակերտի կենտրոնները բացվել են Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության գործակցությամբ: 4-րդ Թումոյի պաշտոնական բացմանն ընդառաջ PanARMENIAN.Net-ը զրուցել է Սիմոնյան կրթական հիմնադրամի և կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ, ով պատմել է ծրագրերի, նորությունների ու շրջանավարտների հաջողությունների մասին:

Դենիս Դվորնիկով.

ԼՂՀ-ում «Արցախ. Ապագայի կերպարները» գրական մրցույթ կկայանա` նվիրված Կարինե Տեր-Սահակյանի հիշատակին

24 հունիսի 2015
Դենիս Դվորնիկով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգոստոս-սեպտեմբերին երիտասարդների համար կկազմակերպվի «Արցախ. Ապագայի կերպարները» գրական մրցույթը: Այն նվիրվում է PanARMENIAN.Net-ի մեկնաբան Կարինե Տեր-Սահակյանի հիշատակին, որը կյանքից հեռացավ մեկ տարի առաջ: Մրցույթի նախաձեռնող Ռուս-հայկական գործակցության փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը պատմել է այս նախագծի մանրամասների, խնդիրների ու նպատակների մասին:

Յան Գրարուփ.

Մարդը կարեկցանքով է տարբերվում կենդանուց

29 մայիսի 2015
Յան Գրարուփ
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հայաստանում էր դանիացի ֆոտոլրագրող Յան Գրարուփը: Նա բացեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Դրա շրջանակում կազմակերպված ցուցադրությունն ընդգրկում էր նաև Գրարուփի աշխատանքները՝ արված Ռուանդայի ցեղասպանության, Իրաք-Քուվեյթյան պատերազմի, Սարաևոյի պաշարման տարիներին:

Մարինա Գրիգորյան.

«Սովորական Ցեղասպանություն». Ադրբեջանը մինչ օրս պատասխան չի տվել հայերի ջարդերի համար

27 փետրվարի 2015
Մարինա Գրիգորյան
Հունվարի կեսին տեղի ունեցավ «Ցեղասպանության մեկ դար. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված Բաքվում հայերի ջարդերի 25-րդ տարելիցին: Ֆիլմը հիմնված է այժմ ԱՄՆ-ում բնակվող բաքվեցի հայ փախստականների վկայությունների վրա: Ընդհանուր առմամբ 2 շաբաթում շուրջ 50 հարցազրույց է ձայնագրվել, որոնց մի մասն ընդգրկվել է ֆիլմում: Ամբողջ ծավալով այդ վկայությունները կընդգրկվեն ժողովածուում, որը լույս կտեսնի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ֆիլմը նկարահանվել է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակում, որի հեղինակ, «Գոլոս Արմենիի» գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը պատմել է PanARMENIAN.Net-ին նախագծի, ֆիլմի վրա աշխատանքի և թեմայի առանձնահատկությունների մասին:

Մանվել Մարգարյան.

Մեկ-մեկ ծանոթներս տարբեր երկրներից վերադառնում, ասում են՝ «լուսանկարդ ենք տեսել»

4 փետրվարի 2015
Մանվել Մարգարյան
Մանվել Մարգարյանին Խոր Վիրապում բոլորն են ճանաչում, Հայաստանում էլ շատերը գիտեն նրա մասին: Պատճառը տեսանելի է՝ նրա երկար բեղերն են, որոնք հեռվից արդեն երևում են: Վանքի այցելուները, որոնց թվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում, նրան հաճախ են լուսանկարում, ինչի արդյունքում էլ Մանվելի լուսանկարները նաև արտերկրում են հայտնվել: PAN Photo-ն լուսանկարել է Խոր Վիրապի պահակին, իսկ PAN-ը պարզել նրա հայտնի բեղերի պատմությունը, ինչպես նաև իմացել, թե երբ ու ինչպես հայտնվեց վանքում:

Վերա Հովհաննիսյան.

Ուզում եմ հրուշակագործության դպրոց բացել և մնայուն արձանիկ ստեղծել

8 դեկտեմբերի 2014
Վերա Հովհաննիսյան
Մոսկվայաբնակ հայ հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը, որը ներկայացնում էր Հայաստանը Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարների աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում, առաջին տեղով ու գավաթով է վերադարձել: Կարամելից աչքերով ու ամբողջությամբ շաքարից պատրաստված «Երեք հրացանակակիրների» համար նա 100 միավոր է վաստակել` 100 հնարավորից: Ինչպես ինքն է խոստովանում՝ բացի այն, որ քաղցրից անհավատալի քանդակներ է անում, նաև քաղցրակեր է: PanARMENIAN.Net-ը զրուցել է հրուշակագործի հետ ու պարզել, թե ինչպես է պատրաստվել մրցույթին, ինչպես նաև հետագա պլաններն ու անելիքները, իսկ PAN Photo-ն լուսանկարել նրան:

Գարո Արմեն.

Նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, արդարացում չի փնտրի այն չանելու համար

17 նոյեմբերի 2012
Գարո Արմեն
Նոյեմբերի 16-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երևանյան 3-րդ ամենամյա նվիրատվությունների երեկոն: PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի հետ հիմնադրամի նպատակների և հեռանկարների մասին:

Ալեքսանդր Քանանյան.

Քարվաճառում ապրել ցանկացող ընտանիքների համար ոչ մի տուն չկա

2 նոյեմբերի 2012
Ալեքսանդր Քանանյան
Արցախի վերաբնակեցման 10-ամյա ծրագիրը վաղուց ավարտվել է: Արված ու չարված գործերի մասին խոսվել է,ներկայացվել են թվեր փաստեր, վիճակագրություն: «Վերաբակեցման խնդիրը զգալի չափով չէր էլ ծագի, եթե, չոչնչացներ ազատագրված տարածքների ողջ բնակֆոնդն ու ենթակառուցվածքները», -ասաց Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում: Նրա հետ զրույցից պարզեցինք նաև, որ Քարվաճառում ապրել ցանկացող հարյուրավոր ընտանիքներ կան, սակայն 2007 թվականից ի վեր վերաբնակիչների համար այստեղ ոչ մի տուն չի կառուցվել:

Լյուդմիլա Կաչկան.

12 նովելների օգնությամբ կփորձենք ողջ աշխարհին ցույց տալ Հայաստանն ու հայ մարդուն

31 հունվարի 2012
Լյուդմիլա Կաչկան
Երևանում մեկնարկել են Հայաստանի ու հայերի մասին պատմող «Իմ սիրտ, Հայաստան» նոր գեղարվեստական ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2013 թվականի հունվարին։ PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է նախագծի գլխավոր պրոդյուսեր, ազգությամբ լիտվացի, հայերի ու Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող Լյուդմիլա Կաչկանի հետ, փորձել պարզել նախագծի նպատակն ու խնդիրները։