Կալանք և տուգանք. Գառնու տաճարի պատին գրություն թողած քաղաքացու պատիժը16 ապրիլի 2015 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ Գառնիի տաճարի պատին գրություն թողնելու համար հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839.390 ՀՀ դրամ, հայտնում են Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Նիկիտենկոն, 2014 թ. սեպտեմբերի 26-ին, նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակության /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ հուշարձանի` Գառնի տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Վանդալի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից: Քրգործով տուժող կողմ էր ճանաչվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Դեպքին հաջորդող օրերին ՊՈԱԿ-ի միջոցներով հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել էր: Միաժամանակ հանցագործությամբ պատճառված վնասը` 839.390 դրամը բռնագանձելու պահանջով ՊՈԱԿ-ը հայցադիմում էր ներկայացրել դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |