Մայիսի վերջին օրերի երեկոներն անձրևոտ կլինեն, բայց ջերմաստիճանը կբարձրանա28 մայիսի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին, հունիսի 2-ին հանրապետության շրջանների զգալի մասում, իսկ մայիսի 30-31-ին և հունիսի 1-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Ըստ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության, է, որ օդի ջերմաստիճանը 29-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Մայրաքաղաքում ամսի 29-ին և հունիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, հնարավոր է կարճատև անձրև: Հանրապետության տարածքում գարնան ամիսներին տեղումների քանակով և օդի ջերմաստիճանի նվազմամբ ռեկորդային եղանակային պայմաններ ե գրանցվել 1974, 1997, 2005 և 2007 թվականներին: 2012-ի մարտ ամիսը 2-րդ ամենացուրտ մարտն էր 1985 թվականից հետո: «Հայաստանի տարածքում մայիսին օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, իսկ գրանցված տեղումները եղել են նորմայից բարձր՝ բացառությամբ Արագածոտնի մարզի, որտեղ դրանք եղել են նորմայի սահմաններում», - ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, մեջբերում է Armtimes-ը: Այս տարվա ընթացքում Հանրապետությունում գրանցվել է կարկտահարության 10 դեպք. ամենամեծ վնասը գյուղատնտեսությանը պատճառել է մայիսի 23-ին Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում տեղացած կարկուտը: Ըստ Սուրենյանի՝ առաջիկայում հնարավոր է նոր կարկտահարություն: Հավանականությունը մեծ է հյուսիսային շրջաններում հունիսի 10-ին: Ամռան առաջին ամսվա ընթացքում եղանակը լինելու է անկայուն, տեղումները լինելու են նորմայի սահմաններում, սակայն նախնական կանխատեսումներով՝ շատ շոգ ամառ չի սպասվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |