Freedom House. Կոռուպցիայի մակարդակը ՀՀ-ում 5-րդ տարին անընդմեջ անփոփոխ է14 ապրիլի 2016 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում և չի բարձրանում 2012 թվականից ի վեր: Այդ մասին են վկայում Freedom House-ի Nations in Transit -2016 («Անցումային շրջանի պետություններ-2016») զեկույցի տվյալները: Զեկույցը վերլուծում է ժողովրդավարության իրավիճակն Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Հարավային Կովկասի 29 երկրում և Ռուսաստանում: Երկրների վարկանիշը կազմվում է մի շարք ցուցանիշներով՝ կոռուպցիայից մինչև ընտրական պրոցեսներ, վերլուծության հիման վրա 1-ից 7-ը գնահատական շնորհելով, որտեղ 1-ը՝ լավագույն, 7-ը՝ վատագույն ցուցանիշն է: Կոռուպցիայի ցուցիչով Հայաստանում տիրող իրավիճակը 2012-ից ի վեր 5.25 բալ է գնահատվում: Նմանատիպ` տարիներով անփոփոխ իրավիճակ է նաև այլ ոլորտներում, ԶԼՄ-ներից մինչև դատարանի ազատություն: Համեմատաբար զարգացած է գնահատվում քաղաքացիական հասարակությունը (3.75 բալ): Ընդհանուր առմամբ ժողովրդավարության ցուցիչով Հայաստանը 5.36 բալով 21-րդ հորիզոնականում է 29 երկրների շարքում: Հետխորհրդային տարածքում՝ բացառությամբ Մերձբալթյան երկրների, Հայաստանը չորրորդն է՝ Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդավիայից հետո: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |