Ինչ անել weekend-ին. Ներկայացումներ, մասսայական մարզումներ և ֆիլմեր21 հոկտեմբերի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերյան «ամառը» ավարտվեց նույնքան անսպասելի, որքան սկսվել էր, և նրան փոխարինելու եկավ հոկտեմբերյան «ձմեռը»: Եվ եթե առաջինը հաճելի անակնկալներ էր հայաստանցիների համար, ապա երկրորդի մասին նույնն ասելը դժվար է. ցուրտ, անանցանելի ճանապարհներ, մի շարք շրջաններում ձյուն և սառույց: Բայց դա պատճառ չէ ընկճվելու: PanARMENIAN.Net ը հավաքել է մի քանի տարբերակ տաք տեղերում ցրտից պատսպարվելու և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար: Կյանքը թատրոն է
Հոկտեմբերի 22-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի կունենա «220 վոլտ» ներկայացման պրեմիերան: Պիեսի հեղինակն է Մհեր Մկրտչյանը, բեմադրող ռեժիսյորը՝ Արսեն Գրիգորյանը: Ներկայացման սկիզբը՝ ժամը 19:00, տևողությունը՝ 1.5 ժամ: Հոկտեմբերի 23-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի կունենա Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրամայի պրեմիերան: Ներկայացման բեմադրող ռեժիսյորն է Գրիգոր Խաչատրյանը, բեմադրող նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդոն: Ներկայացման սկիզբը՝ ժամը 19:00, տևողությունը՝ 1.5 ժամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել թատրոնի տոմսարկղից: Հոկտեմբերի 22-ին «Գոյ» թատրոնում տեղի կունենա Աղասի Այվազյանի «Դեկորներ» ներկայացման ցուցադրությունը: Ներկայացման սկիզբը՝ ժամը 20:00, տևողությունը՝ 1.5 ժամ: Տոմսերի արժեքը 1000 դրամ է, կարելի է ձեռք բերել թատրոնի տոմսարկղից: Քաղաքը ջազ է լսում
Երևանի ժամանցի վայրերում նկատվում է նոր տենդենց. ավելի հաճախ են դարձել ջազի երեկոները: Այս weekend ևս մայրաքաղաքում կարելի է ջազ լսել: Mezzo Classic House Club-ում հոկտեմբերի 22-ին ելույթ կունենա Սրբուկը (Սրբուհի Սարգսյան): Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, միջոցառումը կշարունակվի մինչև գիշերվա ժամը 1-ը: Հոկտեմբերի 22-ին Process փաբում հադես կգա New Quintet բենդը՝ մենակատար Աղվան Պապոյանի գլխավորությամբ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը 1000 դրամ է: Հոկտեմբերի 23-ին Stop Club-ում ջազային օր է սպասվում: Երեկոյի հատուկ հյուրն է Վահագն Հայրապետյան Ջազ Տրիոն: Միջոցառումը կսկսվի ժամը 21:00-ին և կշարունակվի մինչ կեսգիշեր, տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ: Club 12-ում հոկտեմբերի 23-ին կարող եք կտրվել ջազից և ունկնդրել հայկական և ֆրանսիական շանսոն, ինչպես նաև արգենտինյան տանգո Sonet Quintet բենդի կատարմամբ: Առողջ մարմնում՝ առողջ հոգի
Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հոկտեմբերի 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Կինոսերների համար
Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Իսկ այս ցուրտ weekend-ն էլ ավելի է տրամադրում կինոդիտումների: Առաջարկում ենք այցելել «Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Ինֆեռնո» (Inferno), «Ջեք Ռիչեր: Երբեք մի վերադարձիր» (Jack Reacher: Never Go Back), «Միսս Պերեգրինի տարօրինակ երեխաների տունը» (Miss Peregrine's Home for Peculiar Children), «Արագիլները» (Storks), «Սառցահատ» (Ледокол), «Կուբո: Սամուրայի լեգենդը» (Kubo and the Two Strings), «18+ Դե Տժժա» (18+ Party Up!), «Կյանք ու կռիվ» (The Line): Շոփինգ
Ամառային զեղչերն ավարտվել են, սակայն շոփինգի սիրահարները դեռևս հնարավորություն ունեն օգտվել Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող որոշ խանութ-սրահների զեղչերից: Իսկ հոկտեմբերի 21-ին Dalma Garden Mall–ի 4-րդ տարեդարձի կապակցությամբ առևտրի կենտրոնի այցելուներին ժամը 18:00-ից սկսած սպասվում է համերգային ծրագիր, ինչպես նաև քաղցրեղենի հյուրասիրություն, անվճար դիմահարդարում, մի շարք միջոցառումներ և անակնկալներ: Հետևյալ խանութ սրահներում կգործեն հատուկ զեղչեր մինչև 50%. Armani Exchange, Bata, Gerry Weber, Ice Watch, Zoppini, Eiffel, Inori, Nshanyan, Kargin Optics, Mango, Levi’s, Celio, Van Cliff, Flormar, Primigi, Next Kids, Mommy, Violet, Vollmond, Majorica, Sali, Steve Madden: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |