Նոր Նորքի զինկոմի տեղակալը կալանավորվել է $3000 կաշառք վերցնելու կասկածանքով19 մարտի 2018 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար կասկածանքով կալանավորվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը: Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, Մադաթյանը 2017 թվականիn ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ $3000 կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրան ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակելու համար: Գումարը ստանալուց հետո նա օժանդակել է ավագ լեյտենանտի նշանակմանը։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը: Մարտի 17-ին հայտնի էր դարձել 30 մլն դրամ «օտկատներ» վերցրած ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալի ձերբակալության մասին։ Մարտի 5-ին 2 բարձրաստիճան սպա՝ ՊՆ կենտրոնական դեղաբազայի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը ձերբակալվել էին 45 մլն դրամի հասնող յուրացման կասկածանքով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |